
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր երկրի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։
«Կան նրբերանգներ, և գուցե լուրջ, բայց մենք կարող ենք հիմնովին կարգավորել այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել», — ասել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստում։ ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ, ըստ նրա, իրադարձությունների նման զարգացումը հնարավոր կդառնա միայն «եթե առաջին հերթին ցանկանան Հայաստանի և, իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը»։ «Ի դեպ, ես կխոսեմ այս մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է, մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է նա։
Լուկաշենկոն ասել է նաև, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է կազմակերպությունում համախմբվածության բարձրացումը։




