
Համատեղ աշխատանքի և արդյունավետ գործընկերության արդյունքում՝ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Կապան համայնքին է նվիրաբերել գյուղատնտեսական տեխնիկա, որի առկայությունը կնպաստի գյուղաբնակների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը:

Նվիրաբերված տեխնիկան ներառում է՝
- գործարանային արտադրության մեկ «Բելառուս» տրակտոր
- երկու խոտհնձիչ
- խոտհավաքիչ
- խոտկապիչ
- սկավառակավոր կախովի տափան
- հնգաթև գութան
- պարարտանյութ սրսկիչ

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը անձամբ է ընդունել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից տրամադրված տեխնիկան, շնորհակալություն հայտնել նվիրատվության և շարունակական աջակցության համար:

Համայնքին օգնության հասած տեխնիկան հնարավորություն կտա հողօգտագործողների գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և ավելի արդյունավետ կազմակերպելու համար:





