
Տևական դադարից հետո Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հանրավաք է հրավիրել։ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է, որ այն միասնության հանրահավաք է, միասնություն Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջության եւ անվտանգության շուրջ:


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշել է, որ հանրահավաքն ինչ–որ մեկի դեմ, ինչ–որ մեկի օգտին չէ, ունի ավելի մեծ առաքելություն. «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն մեր ներսում, միասնականություն և համերաշխություն Արցախին, միասնականություն Սփյուռքին»։
Նրա ելույթից հետո մեկնարկել է քայլերթը։ Երթը կավարտվի կրկին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հայտարարություն է արվելու։




