Սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակումից Լևոն Ավետիսյանի ծննդյան տորթը, իսկ Վարազդատ Բագրատյանի քունը կիսատ մնաց։ Հոբելյարն ու ոստիկանության նախկին փոխգնդապետը կամ ինչպես տեղում են ասում՝ Լալազն ու Վարազը, «լեգենդար» մեքենայով դիրքեր էին հասցնում անհրաժեշտը։ Այսօր էլ են դիրքեր գնում, սակայն խրամատ փորելու նպատակով։ Կեչուտի սարերում ՈՄԱ կազմակերպության կամավորները հենակետերի կառուցման ու ամրապնդման աշխատանքներ են սկսել։
Մեկ ամիս առաջ Ջերմուկի մուտքը փակ էր․ քաղաք տանող ճանապարհը հսկում էին զինվորականներն ու ոստիկանները, թույլատրվում էր միայն բնակիչների ելումուտը: Այսօր քաղաք տանող ճանապարհին որևէ խոչընդոտ չկա․Ջերմուկում վնասված շինությունները վերականգնվում են, աշխուժանում է զբոսաշրջային կյանքը։ «Ռադիոլուրի» նկարահանող թիմը ռազմական գործողություններից մեկ ամիս անց վերադարձել է քաղաք՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։




