
Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում այցելել Թեհրան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Քուվեյթի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
էշթոնը այնտեղ է ժամանել մասնակցելու համար չորեքշաբթի հրավիրված Սիրիայի դոնոր պետությունների խորհրդաժողովին: «Ես մեծ հետաքրքրությամբ եմ վերաբերվում Թեհրան այցելելու հրավերին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Անցած շաբաթ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին տեղեկացրել էր, որ Էշթոնը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆի կողմից Թեհրան այցելելու բաց հրավեր ունի և այն կարող է իրականացնել երբ կամենա:




