
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին, քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ կայցելի Թեհրան, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Հայաստանի վարչապետի այցն իրականացվում է Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։
Վաղն առավոտյան Սաադաբադի մշակութային-պատմական համալիրում Փաշինյանին պաշտոնապես կդիմավորի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, իսկ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո կկայանա բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպում։
Թեհրանի և Երևանի իշխանությունների միջև կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր։




