ԿարևորՏնտեսական

Որքա՞ն կծախսի հայկական կողմը երկաթուղու շահագործման համար

Երասխից դեպի Նախիջևան հատվածի վերականգնումն երկաթուղու ամենաէժան հատվածն է՝ «Ռադիոլուր»–ին ասում է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նա ղեկավարում է այն ենթակոմիտեն, որը զբաղվում է տրասնպորտային ուղիների վերագործարկման ուսումնասիրությամբ։

«Մեր հատվածում շինարարությունը մոտ 5 մլն դոլար էր գնահատվել, Ադրբեջանի հատվածում՝  6 մլն դոլար»,-ասում է Սիմոնյանը ու նշում, որ ընդհանուր  առմամբ ծախսելով 11 մլն դոլար՝ հնարավորություն է ստեղծվում երկաթուղային  կապ հաստատել Նախիջևանի, Իրանի Իսլամական Հանրպետության հետ։ Ճանապարհը երկար է, բայց  գրավիչ, քանի որ ծախսն է քիչ՝ ասում է փոխնախարարը։  

Պաշտոնական Երևանը  շարունակում է  պնդել՝ միջանցքին դեմ է, տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմ։ Պայմանավորվածությունը ամրագրված է 2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այն ենթադրում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերակառուցում, ավտոմոբիլային ճանապարհի կառուցում կամ վերակառուցում, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանին իրականացնելով  մաքսային եւ այլ հսկողություններ։

Աշխատանքային խումբը ստեղծել է երկու ենթակոմիտե, որոնցից մեկը զբաղվել է տրասնպորտային ուղիների ուսումնասիրությամբ։  Աշխատանքային խմբի ռուս համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար։

Հարցազրույց՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ

Կարդացեք նաև

Back to top button