ԿարևորԿյանքին ասել այո՛

Ամենադաժան պահն այն էր, երբ շարժվում էինք դեպի բարձունքն ու  տեսնում, որ անձնակազմի 2/3-րդն  արդեն մեզ հետ չէ․ Միքայել Բաբլոյան․ «Կյանքին ասել այո՛»

Միքայել Բաբլոյանը ծնվել է 2001 թվականի  հուլիսի 27-ին Արտաշատում։ Չնայած յոթ տարեկանից զբաղվում էր շախմատով, բայց հանգամանքներ բերումով «կտրուկ անցում» կատարեց դեպի աթլետիկան։ Հենց այս բաժնում էլ այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ միաժամանակ, աշխատելով որպես շախմատի մարզիչ։  

Բանակ զորակոչվել է 2020-ի հունվարի 16-ին , ծառայել է Մատաղիսում։  44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Մատաղիսում, Թալիշում։ «Ամենադաժան պահն այն էր, երբ շարժվում էինք դեպի բարձունքն ու  տեսնում, որ անձնակազմի 2/3-րդն  արդեն մեզ հետ չէ»,-պատմում է Միքայելը։

Պատերազմի ծանր հիշողությունները նա հաղթահարում է հավատով, որ կյանքում դժվարությունները տրվում են՝ յուրաքանչյուրին իր հնարավորությունների չափով։ Ասում է՝ մեր ուժերից վեր ոչինչ չի տրվում, հետևաբար կան նաև դժվարությունները հաղթահարելու ճանապարհներ։

Back to top button