ԿարևորՔաղաքական

Ինչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից

Հայաստանը ՀԱՊԿ-ից երկու շատ հստակ ակնկալիք ունի՝ նախ, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական տա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և երկրորդը՝ ընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը:

«Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը: Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,-ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button