Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»–ը մեկնել է Բրատիսլավա, որտեղ Կոնֆեդերացիաների գավաթի շրջանակներում հոկտեմբերի 27–ին հանդիպելու է տեղի «Սլովան»–ին։
«Փյունիկ»–ը 6 միավորով H խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ շվեյցարական «Բազել»–ից հետո։ «Սլովան»–ը 5 միավորով երրորդ տեղում է։
Թիմերի միջև Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով։




