ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Մալենան ներկայացրել է «Cheri Cheri Lady» երգի իր տարբերակը

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նորովի է ներկայացրել«Մոդերն թոքինգ» խմբի հանրահայտ Cheri Cheri Lady երգը:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի  16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Կարդացեք նաև

Back to top button