ԿարևորՔաղաքական

Լաչինը միակ միջանցքն է, որ հիշատակվում է Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ

Լաչինի միջանցքը դեպի Արցախ միակ միջանցքն է, որւ մասին հիշատակվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Twitter–ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին։ Իհարկե ոչ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Սա միակն է»,- գրել է վարչապետը։

«Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կա՞ Հայաստանի միակողմանի պարտավորություն՝ նոր ճանապարհներ կառուցել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ ՈՉ Արդյո՞ք կարող է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի համաձայն։ ԱՅՈ։ Հայաստանը պատրաստ է անել դա իր օրենսդրության համաձայն։ Պետք է միայն Ադրբեջանի դրական արձագանքը»,- գրել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button