ԿարևորՀասարակություն

Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել

Իր տան մոտ ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հայտնել է ԱԺ նախկին պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ լրատվամիջոցների` Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանն արդեն դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Նա պնդում է՝ այսօր առավոտյան իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել է իր վրա, հայհոյանքներ տվել ու սկսել հարվածել։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն գցել են գետնին ու հիմնականում գլխին հարվածել, հետո հեռացել են։

Կարդացեք նաև

Back to top button