ԿարևորՍպորտ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանացել է «Ոսկե գնդակ 2022»-ին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանացել է «Ոսկե գնդակ 2022»-ի մրցանակին։ Նա մրցանակը ստացել է իր նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից։

Բենզեման, ով անցած մրցաշրջանում առանցքային դեր էր խաղաց «Ռեալի» Չեմպիոնների լիգայի հաջողության մեջ, առաջին ֆրանսիացի խաղացողն է, ով նվաճել է գավաթը Զիդանի` 1998 թվականին ստացած մրցանակից հետո:

«Այս մրցանակն իմ առջև տեսնելով՝ ես իսկապես հպարտանում եմ իմ կատարած աշխատանքով: Մանկության երազանքն էր՝ ունենալ մոտիվացիա… Ես ունեի երկու օրինակելի խաղացող` Զիդանը և Ռոնալդուն, և միշտ իմ մտքում եղել է այն երազանքը, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Բենզեման։

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր ակումբի «Ռեալի» կազմում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ, Չեմպիոնների լիգայում` 15:

Կարդացեք նաև

Back to top button