Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայկական գորգի հանրահռչական, աշխարհին այն արժանավայել ներկայացնելու խնդիրը տարիներ շարունակ քննարկվում, բայց դրական հանգուցալուծում չէր ստանում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այս առումով 2013-ը հաջողված տարի է համարում:
Անցնող տարվա էական ձեռքբերումների ցանկում առանձնացնում է նաև «Գյումրի. 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որը նոր շունչ ու վերածնունդ բերեց մշակութային ավանդույթնորով հարուստ Գյումրիին:
2013-ի մշակութայնի կարևորագույն իրադարձությունների առանցքում, իհարկե, Արամ Խաչատուրյանի 110- ն ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն էր:
Սրանք հաջողությունների մասին։ Այժմ խնդիրների մասին։ Հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում հատկապես պատմաճարտարապետական վտանգված հուշարձանների վերականգնումն է: Այս ոլորտում ևս 2013-ին կիսատ գործեր մնացին և 2014-ի գերակայությունների ցանկում խնդիրը դարձյալ առկա է:
Ըստ Հասմիկ Պողոսյանի՝ եկող տարի փորձելու են երկու հիմնական խնդիր լուծել՝ մշակութային որոշ ենթակառուցվածքների ստեղծում, մասնավորապես՝ մշակույթի ազգային ինստիտուտի հիմնում, ինչը կլուծի մշակութային կադրերեի վերաորակաման, վերապատրաստաման խնդիրը: Երկրորդ կարևոր ուղղությունը՝ ստեղծել հուշարձանների վերականգնման և պահպանման գիտամեթոդական կենտրոն։ Մշակույթի նախարարությունը 2014-ին աշխատանքներ կտանի հայկական գորգարվեստն ու նաև լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակությանի ժառանգության ցանկում ընդգրկելու ուղղությամբ:
Ինչպես մեր կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ մշակութային դաշտում անելիքները շատ են, իսկ այժմ տարեվերջյան ամփոփումների ու հանրագումարի ժամանակն է: Հոգեբաններն ասում են, որ ամանորը կյանքը նոր և մաքուր էջից սկսելու զգացողություն ու հնարավորություն է տալիս, օգնում է մի պահ շունչ քաշել, վերաիմաստավորել անցածը, զինվել ապագայի նկատմամբ լավատեսությամբ և միայն ու միայն դրական ակնկալիքներով:
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հորդորում է ուրախություն գտնել ամենաչնչին մանրուքների մեջ անգամ, որովհետև երջանկությունը հաճախ հենց այդ մանրուքների մեջ է թաքնված։
«2013-ին ստեղծվեց Հեյաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ամերիկյան հիմնադրամ: 2014-ին մենք վերջապես կունենանք նոր գուրծիքներ»,- Նոր տարուց դրական ակնկալիքներ ունի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ի դեպ՝ արվեստագետն ասում է, որ հայտնաբերել է կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը: Շատ կցանկանար, որ 2014-ին այն լայն կիրառություն գտներ։ «Այդ մարդկանց ստիպում են դասական երաժշտություն լսել և մի քիչ Պուշկին կարդալ, աստիճամաբար մաքրվում են»։