
Այս շաբաթ Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում` Ցյուրիխում, բացվեց առաջին Թումո կենտրոնը: Ութ հիմնական ոլորտներով կրթական ծրագիրը սպասում է ավելի քան 700 ուսանողի: Սա Թումոյի 9-րդ միջազգային կենտրոնն է:
Թումոյի առաջին միջազգային կենտրոնը բացվել է Փարիզում 2018 թվականի հոկտեմբերին։ Թումո կենտրոններ են գործում նաև Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Լիոնում:




