ԿարևորՔաղաքական

Իրատեսակա՞ն է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը 

Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հնարավորությունը  կախված է այդ երկխոսության քաղաքական բովանդակությունից ՝ կարծում է քաղաքական  վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ  ստեղծելու առաջարկը տեղ է գտել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո  արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։  

«Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ երկխոսության մասին է խոսքը։ Դա երկխոսություն է սուբյեկտների՞ միջև, թե՞ երկխոսություն է Բաքվի իմպերատիվ մոտեցման շրջանակում, ըստ որի՝ կարող է քննարկվել միայն Արցախի հանրության ռեինտեգրացիայի հարցը։ Միայն այս հարցի պատասխանն ունենալու դեպքում է հնարավոր է ասել՝ այս գաղափարը հնարավորություն է Արցախը որպես բանակցային կողմ վերակերտելո՞ւ , թե՞ հակառակը, Հայաստանը բանակցային գործընթացից դուրս մղելու »,– ասում է Բադալյանը և ընդգծում՝  իրավիճակը «սահմանային ու բարակ լարի վրա ընթացող է» և պահանջում է  մանրակրկիտ ախտորոշում ու նուրբ կառավարում։

Back to top button