ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը չի կատարել մինչև սեպտեմբերի 30-ը հայ գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը

Ադրբեջանը չի կատարել մինչև սեպտեմբերի 30-ը հայ գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը, ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի եռակողմ հանդիպումը։

«Այս հանդիպման ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության հիման վրա Ադրբեջանը պետք է մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակեր սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ գերեվարված 17 հայ ռազմագերիներին։ Թույլ տվեք հստակեցնել, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր պարտավորությունները»,- ասում է Արմեն Գրիգորյանը։

https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/pfbid02G9qZKEvk2Bhxa7GfWtk8zLRjKjpkxJt53hHm2fw6m93kz7pQHVgeiixeaR5fxrrDl

Կարդացեք նաև

Back to top button