
Հոկտեմբերի 1-ին Վանաձորի օրվա կապակցությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Պատարագին ներկա են եղել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, համայնքային ու մարզային կառույցների ներկայացուցիչներ։







