
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան տեղեկացրել է, որ ամանորյա արձակուրդներից հետո Կիևը կվերականգնի Բրյուսելի հետ բանակցությունները Եվրամիության Ասոցացման պայմանագրի ստորագրման հեռանկարների շուրջ:
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրման հարցը փակված չէ: Միաժամանակ՝ նա ասել է, որ ասոցացման համաձայնագրի չստորագրումը հնարավորություն է տվել Ուկրաինային բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ:




