
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքերին։

Ես տեղեկացրել եմ ֆրանսիական պատվիրակության անհապաղ գործուղման մասին Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար»,- գրել է նա։




