
Կրեմլում այսօր ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ պետությունների ղեկավարների մակարդակով: Ռուսաստանի նախագահն իր ելույթում հայտարարել է, որ Եվրասիական բարձրագույն խորհուրն քննարկվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։
«Հայաստանն ու Ղրըղզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել անդամակցել Մաքսային միությանը, նաև հսկայածավալ աշխատանք են կատարել այդ ուղղությամբ:Այսօր քննարկման է ներկայացված Հայաստանի անդամակցության «ճանապարհային» քարտեզը: Նույն փաստաթուղթը Ղրղըզստանի վերաբերյալ համաձայնեցման փուլում է»,- ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաև ընդգծել է, որ Մաքսային միության ընդլայնումը համարում է օգտակար կազմակերպության անդամ երկրների և տարածաշրջանի համար: Պուտինը հայտարարել է, նաև որ Հայաստանի և Ղրըզստանի անդամակցության փաստաթղթերն այժմ ուսումնասիրվում է, Մոսկվան առաջիկայում ևս մտադիր է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Երևանին և Բիշքեկին:
Ղազախստանի նախագահն իր ելույթում անթույլատրելի է համարել Մաքսային միությանը նոր անդամների միացումը՝ հատուկ ռեժիմի պահպանմանբ:Անդրադառնլով Հայաստանին՝ Նազարբաևը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության «Ճանապարհային քարտեզն» ընդհանուր առմամբ արդեն համաձայնեցված է և պատրաստ ընդունման: Միաժամանակ՝ Ղազախստանի նախագահը ուշադրություն է հրավիրել հարցի վրա, թե Հայաստանի որ հատվածով է անցնելու Մաքսային միության սահմանը՝ կապված ղարաբաղյան հակամարտության չլուծված տարածքային խնդիրների հետ: «Այդ պատճառով էլ մենք մեր գործընկերների հետ կստորագրենք քարտեզները, սակայն հատուկ մոտեցումներով»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությունը դարձնել միջազգային կազմակերպություն, նման կարգավիճակն անհրաժեշտ է կառույցի արդյունավետ գործունեության համար:Լուկաշենկոյի խոսքով՝ կարգավիճակի երերուն լինելը կարող է անցանկալի ակտիվություն առաջացնել եվրասիական ինտեգրման հակառակորդների մոտ: Մոսկովյան հանդիպման արդյունքներով ծրագրվում է ստորագրել 10 փաստաթուղթ։




