
Կիևում Ուկրաինայի նախագահի և կառավարության կողմնակիցների ցույցերը դադարեցվում են ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ: «Հանրահավաքի մասնակիցները կազմակերպված կերպով լքում են հավաքի վայրը՝ Գերագույն ռադայի հրապարակը: Բացի այդ՝ ցուցարարները հավաքում են վրանները»,- տեղեկացրել են ակցիայի կազմակերպիչները: Նրանք չեն բացառում, որ իշխանամետ հավաքները կվերսկսվեն տոներից հետո:
Մինչդեռ Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցները մտադիր են տոների ողջ ընթացքում մնալ Անկախության մայդանում:




