ԿարևորՀասարակություն

Միասնական քննչական մարմինի ենթակայության տակ կգործի օմբուդսմենի ինստիտուտ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Քննչական նոր ստեղծվող մարմնի` Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի կառուցվածքի, վերահսկողության մեխանիզմների հարցերի վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը նշել է, որ քննչական կոմիտեի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը ուղարկել են կառավարություն և հավանության արժանանալու դեպքում դրանք կուղարկվի Ազգային ժողով: Քննարկմանը մասնակից ԵՄ փորձագետ Արենդ Վասթն էլ նշել է, որ ունի բավարար փորձ խորհրդատվություն տրամադրելու համար և ըստ այդմ հավանություն տալով միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարին նշել է, որ միասնական քննչական մարմինը հնարավորություն կտա միասնական աշխատել և այդ դեպքում նաև սխալ համագործակցության ռիսկերը կնվազեն։

Օրինագծում նախատեսված մի շարք դրույթներ կնպաստեն քննիչների նյութատեխնիկական, սոցիալական ապահովության բարձրացմանը, մյուս կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը նշեց  միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողովի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Շատ խիստ մասնագիտացված քննիչներ ենք ունենալու, խոստացավ Աղվան Հովսեփյանը և այստեղ կարևոր է կադրերի ընտրության հարցը։ «Հմուտ կադրեր են պետք, որ ապահովեն գործերի քննությունը»,- ասաց նա։

Կունենանք առանձին քննչական աշխատասենյակներ քննչական գործողությունների համար, նման բան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունեցել, ասաց հանձնաժողովի ղեկավարը։ Պարզաբանելով, որ «քննիչները հայտնի է, որ աշխատում են կամ դեպքի վայրում, կամ իր աշխատասենյակում»։

ԵՄ փորձագետ Արենդ Վասթը, որ ներկա էր քննարկմանը, հավանություն տվեց միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարին՝ նշելով, որ միասնական քննչական մարմինը հնարավորություն կտա միասնական աշխատել և այդ դեպքում նաև սխալ համագործակցության ռիսկերը կնվազեն, ինչը թույլ կտա բարձրացնել քննիչների որակը։ Շատ կարևոր է ապահովել քննիչների անկախությունը։ ասաց։

Ի դեպ՝ Միասնական քննչական մարմնի ենթակայության ներքո գործելու է օմբուդսմենի ինստիտուտ, որը մարդու իրավունքների պաշտպանություն  կապահովի թե կատույցի նեսում, թե կառույցից դուրս և կհամագործակցի ՄԻՊ գրասենյակի հետ: Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ պաշտպանելու են հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները։

Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչպես է գնահատում Աղվան Հովսեփյանը ՄԻՊ-ի աղմուկ բարձրացրած զեկույցը, որը հիշեցնենք դատավորմների կողմից խիստ քննադատության արժանացավ։ «Չեմ հասցրել ծանոթանալ»,- ասաց։

Երբ աշնան սկզբին պարզ դարձավ, որ ստեղծվում է միասնական քննչական մարմին, նշվեց, որ այդ մարմնի ենթակայության ներքո պետք է գործեն ոստիկանության, ՊՆ ու Պետեկամուտների կոմիտեի քննչականն ծառայությունները։ Հետագայում ՊԵԿ-ը դուրս եկավ այդ ցանկից, ինչո՞ւ։ «Գործերի 96- 97 տոկոսը գտնվում են ՊՆ- ի եւ ոստիկանության քննչական ծառայություններում»,- ասաց։

Աղվան Հովսեփյանը նշեց, որ նման համապարփակ քննարկումների միջոցով բոլոր հարցերն ի մի են բերվում, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան և որ նորաստեղծ քննչական մարմինը պատրաստ լինի աշխատել: Կառույցում կգործի միասնական տեղեկատվական համակարգ, որը կօգնի ավելի արագ  կազմակերպել և վերահսկել գործի ընթացքը։

Միասնական քննչական մարմնի ենթակայության ներքո գործելու է օմբուդսմենի ինստիտուտ, որը մարդու իրավունքների պաշտպանություն  կապահովի

Back to top button