
Այսօր Ժնևում փորձագետների մասնակցությամբ կմեկնարկի Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը: Իրանի և «վեցյակի» բանակցությունների նախորդ փուլը, որը սկսվել էր Վիենայում դեկտեմբերի 8-ին, ընդհատվել էր իրանական կողմի նախաձեռնությամբ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ժնևում նոյեմբերի վերջին: Ենթադրվում է, որ Իրանը կտրուկ կսահմանափակի ուրանի հարստացումը Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կրճատելու դիմաց:




