Կարապետ Հայրապետյանը ծնվել է 1974 թվականին Բեյրութում։ 2019-ին որոշեց իրականացնել տարիների երազանքն ու բնակություն հաստատեց հայրենիքում։ Չորս զավակների հայր է, մեկն էլ, ինչպես ինքն է ասում, ճանապարհին է։
44-օրյա պատերազմին մասնակցել է ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում։ Կռվել է Մատաղիսում, որտեղ էլ հոկտեմբերի 6-ին ոտքի բեկորային վիրավորում է ստացել։ Մինչ օրս ոտքում «բուն դրած» բեկորն այնքան չի անհանգստացնում, որքան հիշողությունները․․․
Պատերազմի թողած միակ դրականը Կարապետի նոր ընտանիքն է, իսկ որդին, որը «ճանապարհին» է, կրելու է ընկերոջ, Վարանգաթաղում նահատակված Քրիստափոր Արթինի անունը։