Միջազգային

Մերկելը երրորդ անգամ կղեկավարի Գերմանիայի կառավարությունը

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեստագի պատգամավորները Անգելա Մերկելին ընտրել են ԳԴՀ կանցլեր։ Փակ գաղտնի քվեարկությամբ Մերկելին կողմ է քվեարկել 621 պատգամավորներից 462- ը, որի արդյունքում նա երրորդ անգամ կղեկավարի Գերմանիայի կառավարությունը։ Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։

Ավելի վաղ՝ Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը համաձայնել էր կոալիցիա ձեւավորել աջ կենտոնամետ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ, որի արդյունքում կուսակցության առանորդ Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի փոխկանցլերի պաշտոնը։ Գաբրիելը կլինի նաեւ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարը։ Ֆրանս Վալտեր Շտայնմայերը կրկնին կվերադառնա կառավարություն որպես արտաքին գործերի նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցրել էր նաեւ Մերկելի երկրորդ կանցլերության շրջանում։

Սոցիալ- դեմոկրատները կզբաղեցնեն նախարարական 16 աթոռներից 6- ը։

Back to top button