
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ադրբեջանական կողմը Հայաստան է հայրենադարձրել հինգ հայ ռազմագերու: Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Նրանցից 4-ը Շիրակի մարզից է.
- Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,
- Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
- Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,
- Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,
- Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:
Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։ Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»։




