
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014 թվականի մայիսին կայցելի Հայաստան: Տեղեկությունն այսօր հրապարակել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջը:
Ֆրանսիայի նախագահը Երևան այցելելու մտադրության մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի և Ալեքսի Գյովջյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանն Օլանդն ու հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները խոսել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրենց կատարած աշխատանքների մասին:
Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ աշխատանքներին:




