
Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Սեպտեմբերի 8-10-ը Ռիքերը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։




