Միջազգային

Իտալիայի նախագահը որոշել է հեռանալ մինչեւ իր լիազորությունների ավարտը

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, որը  2-րդ անգամ վերընտրվել էր ապրիլին, չի պատրաստվում իր պաշտոնին մնալ մինչև լիազորությունների ավարտը: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ- ը, դրա մասին նա հայտարարել է կուսակցության անդամների և ղեկավարության միջև ամանորյա շնորհավորանքների փոխանակման ժամանակ:

Նախագահը նշել է, որ այդ որոշումը կայացրել է՝ իշխանության ինստիտուտի շահերից ելնելով և իր սեփական հնարավորությունները գնահատելուց հետո: Նապոլիտանոն հունիսին դարձել է 88 տարեկան: Հատկանշական է, որ վերջին մոտ 50 տարվա պատմության մեջ նա առաջին նախագահն է, որը կարողացել է 2-րդ անգամ վերընտրվել:

Back to top button