Բարձր գրականություն

Լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլգա Տոկարչուկի «Հնադարը և այլ ժամանակներ» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Լուսինե Խառատյանը զրուցում են լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլգա Տոկարչուկի «Հնադարը և այլ ժամանակներ» վեպի մասին։ Այն լեհերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը։

«Հնադարը և այլ ժամանակներ» վեպը լեհ Օլգա Տոկարչուկին մեծ համբավ բերած առաջին գործն է: Գիրքը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմություն է: «Ժամանակ» բառը ներկա է ոչ միայն վեպի, այլև դրա 84 գլուխներից յուրաքանչյուրի վերնագրում: Հենց ժամանակն է գրքի իսկական հերոսը: Կերպարների կենսապատումը զուգորդվում է աշխարհի արարման ութ ապոկրիֆիկ պատմության հետ, որոնք մեկը մեկից անսովոր են ու հետաքրքիր։

Back to top button