Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականին Գավառի Հացառատ թաղամասում։ 2003 թվականին ընտանիքով բնակություն են հաստատել Մոսկվայում, որտեղ էլ ավարտել է դպրոցն ու ընդունվել Ճարտարագիտական քոլեջ։ 2018-ին վերադարձել է Հայաստան՝ հայոց բանակում զինվորական պարտքը կատարելու նպատակով։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 21-ին, ծառայել է Արցախի «Մարտունի 3» զորամասում։ Պատերազմի ժամանակ հոկտեմբերի 5-ից տեղափոխվել է Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին արկի պայթյունից ոտքի բեկորային վնասվածք է ստացել։ Տարել է հինգ վիրահատություն։
Այժմ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Պարբերաբար գալիս է Հայաստան՝ Զինվորի տանը վերականգնողակ բուժումը շարունակելու նպատակով։ Պատերազմի չջնջվող պատկերներում Սարգսի հիշողության մեջ իր հասակակից տղայի անշնչացած մարմինն է ու այդ օրերին ամենից շատ տանջող մտքերը։ «Անընդհատ մտածում էինք՝ եթե զոհվենք, գոնե մարմինը ամբողջությամբ հասցնեն մեր ծնողներին»,-պատմում է Սարգիսը։