ԿարևորՏնտեսական

Պահանջարկն է ծնում առաջարկը. ՏՄՊՊՀ- ն կրկին արձագանքում է ՀԲ քննադատությանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հայտարարել է, որ Համաշխարհային բանկի՝ վերջերս հրապարակած զեկույցում տեղ գտած արտահայտությունները  իրականությանը չեն համապատասխանում և սխալ են, քանի որ հրապարակած ցուցանիշը 2009-2010թթ-ին են վերաբերում:  Հիշեցնենք, որ  ՀԲ երևանյան գրասենյակը  այս տարվա նոյեմբերի 27-ին հրապարակել էր  «Կուտակում, մրցկացություն և միակցելիություն» զեկույցը, որտեղ նշված էր, որ  Հայաստանում  տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է  մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում: Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրուցել է կառավարության նիստից հետո, իսկ գործադիր մարմնի հերթական նիստն սկսվել է մեկ ժամ շուտ, տևել է ոչ այնքան երկար։

Հայաստանում գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի միջոցով, այսօր կառավարության նիստից հետո բազմաթիվ անգամ հնչեցրած իր միտքը մեկ անգամ ևս  հնեչցրեց ՏՄՊՊՀ նախագահ  Արտակ Շաբոյանը: Նա վստահեցրեց, որ  հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Շաբոյանը տեղեկացրեց, որ սկսել են  ամենօրյա կտրվածքով մոնիտորինգ իրականացնել  հատկապես այն շուկաներում, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն, գործունեություն են իրականացնում խոշոր տնտեսվարողները։

ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում են նաև սոցիալական նշանակության ապրանքատեսակներ հանդիսացող շուկաները, ինչպես օրինակ ձվի կամ կաթանմթերքի շուկան է։ «Հետևում ենք գնագոյացմանը, էական գնի փոփոխություններ չկան այն շուկաներում, որոնց մենք հետևում ենք։ Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի ներքո, մենք միայն այն տեսանկյույից ենք նայում, որ գնային չարաշահումներ չլինեն գերիշխող դիրք ունեցողների կողմից»։

Հակամենաշնորհային մարմնի ղեկավարն այսօր անդրադառնալով Համաշխարհային բանկի վերջերս ներկայացրած զեկույցին հայտարարեց, որ «զեկույցում տեղ գտած արտահայտությունները իրականությանը չեն համապատասխանում և սխալ են, քանի որ հրապարակած ցուցանիշերը 2009-2010 թթ-ին են վերաբերում»: Հիշեցնենք, ՀԲ երևանյան գրասենյակն այս տարվա նոյեմբերի 27-ին հրապարակեց «Կուտակում, մրցկացություն և միակցելիություն» զեկույցը, որտեղ նշված էր, որ  Հայաստանում  տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է  մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում: Տնտեսության կարևորագույն ոլորտներում գերիշխող դեր են զբաղեցնում սահմանափակ թվով ընկերություններ: Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս, ավելին՝ հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենշանորհային կառուցվածք ունի:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի  հրապարակած մրցունակության ինդեքսում  2013թ  երեք ցուցանիշերով Հայաստանը բավականին առաջ է գնացել և ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է: Այն ցուցանիշերը, որ հրապարակված են եղել ՀԲ զեկույցում հին թվականներին են վերաբերում։ Բացի այդ՝ զեկույցում բավականին հին մեթադաբանական խնդիրներ կան»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահը։

«Հայաստանը պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում»,- հայտարարեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստի ավարտից հետո: «Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,- ասաց Մովսիսիյանը: «Հայաստանը Ռուսաստանի հետ կապված չէ «վերցրու կամ վճարիր» բանաձեւով եւ կարող է գնել ցանկացած ծավալ՝ ըստ իր հայեցողության:  Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան՝ Ռուսաստանի մյուս առեւտրային գործընկերների համար»,- հավելեց նախարարը:

Արմեն Մովսիսյանը նաև նշեց, որ Արաքսի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումը կսկսվի 2014- ին։ Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հաջորդ տարի: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն էլ լրագրողների հետ շատ կարճ զրույց ունեցավ կառավարության նսիտից հետո, իսկ նիստն այսօր մեկ ժամ շուտ էր սկսվել, քանի որ ԱԺ- ում քվերարկության էր դրվում 2014թ «Պետական բյուջեի մասին»  օրենքի նախագիծը:

Մինչ խորհրդարան շտապելը՝ գործադիր մամրմնի անդամները հասցրեցին  ընդունել կառավարության նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Հայաստանը պատրաստվում է վերանայել մի շարք օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ օդային հաղորդակցության ոլորտում արդեն իսկ կնքված միջկառավարական համաձայնագրերը` այդպիսով վերացնելով այդ բնագավառում առկա սահմանափակումները: Նախաձեռնությունը պայմանավորված է «սաց երկնքի» քաղաքականությամբ։

Համապատասխան նախագիծը հաստատվեց  այսօր կառավարությայն նիստի ընթացքում:  Հիմնավորման համաձայն` համաձայնագրերի վերանայումը ՀՀ կառավարության օդային փոխադրումների ազատականացմանն ու «բաց երկնքի» քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջին նախապայմաններից է: ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների մի շարք կառավարությունների միջև ստորագրված են օդային հաղորդակցության կամ օդային տրանսպորտի մասին միջկառավարական համաձայնագրեր, որոնցով սահմանվում են օդային հաղորդակցության հստակ ուղղություններ, առկա են սահմանափակումներ:  

Կառավարությունն այսօր դրական եզրակացություն  տվեց ընդդիմադիր պատգամավորի  առաջարկին:   ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կառավարությանն առաջարկել էր  «Գովազդի մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարել, արգելել գովազդի ընթացքում ձայնի կտրուկ բարձրացումը։ «Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում նյար­դային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեց տարի աճող տեմ­պերի կրճատմանը։ Նախագիծը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց, որին արձագանքեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հետո ասում են՝ ընդդիմությանը բացասական եզրակացություն ենք տալիս»։

Back to top button