
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում:
Դժվարանցանելի է Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին — Մարալիկ, Վայք — Սարավան, Սիսիանի — Գորիս — Կապան — Մեղրի, Հրազդան — Հանքավան ճանապարհահատվածները:
Փակ է Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




