
Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը՝ «Ռադիոլուրը», փնտրում է մեկնաբան-հաղորդավար։ Մեկնաբան-հաղորդավարները «Ռադիոլուր» ծրագրի դեմքն են:
Փոխգործակցելով ծրագրի տնօրենի, խմբագիրների և թղթակիցների հետ` կազմում և վարում են լրատվական թողարկումները:
Մեր պատկերացրած իդեալական մեկնաբան-հաղորդավարը նախ և առաջ ռադիո/հեռուստատեսային փորձառու լրագրող է կամ խմբագիր, ունի համապատասխան ձայնային և առոգանական տվյալներ և հաղորդավարական աշխատանքի փորձ: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 2-ը [email protected] հասցեով հարկավոր է ուղարկել CV և աշխատանքի 3 նմուշ՝ լրագրողական կամ հաղորդավարական (խիստ ցանկալի է երկուսն էլ): Նամակի վերնագրում գրել «Մեկնաբան-հաղորդավար»:




