ԿարևորՀասարակություն

«Կյանքից թանկ ոչինչ չկա»․ Սանոսյանը՝ Սյունիքում վարորդների բողոքներին տրված ընթացքի մասին

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սիսիանում մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատի ֆինանսավորմամբ գործարկված քարի արտադրամասի վերագործարկման արարողությանը։

«Ռադիոլուրի» Սյունիքի  թղթակիցը փորձել է նախարարից պարզել՝  ինչ ընթացք է տրվել բեռնատար վարորդների բողոքին։ Վարորդները բողոքում էին միջպետական ճանապարհին մեքենաների կշռումից եւ առաջարկում թույլատրելի 26 տոննան դարձնել 28։ Պարզաբանում էին, որ պակաս բեռնված մեքենաների վարորդները ֆինանսական կորուստներ են ունենում։ 26-ի փոխարեն երբեմն կրկնակի է բարձված լինում․ այդպիսի դեպքերը շատ են՝ ասել է նախարարը․ ճանապարհին դրված կշեռնքերն են ֆիքսել։

«Կարգավորումներում առկա են որոշակի խնդիրներ, որոնք չենք դիտարկել, բայց տրամադրված ենք գործընկերային աշխատանքի եւ կարիքի դեպքում պատրաստ ենք օրենքը լավարկել։ Բայց հիմա առաջին հերթին դիտարկում ենք վարորդների անվտանգությունը այն էլ մեր բարդ ռելիեֆային ճանապարհներին։ Երկրորդ հերթին դիտարկում ենք մեր նոր կառուցվող, նոր ասֆալտապատվող  ճանապարհներին հասցվող վնասը։ Այդ ճանապարհներով ամենաշատը հենց այդ վարորդներն են ացնում, ուստի անվտանգության նպատակով տրված կարգավորումների շահառուն առաջին հերթին հենց իրենք են»,-ասել է նախարարը։

«Կյանքից թանկ ոչինչ չկա»՝ իր հերթին ասում է Գնել Սանոսյանը՝ ավելացնելով, որ փոփոխություններն արել են անվտանգ երթեւեկության ու բարեկարգ ճանապարհներ ունենալու համար։

Back to top button