Աշխարհում նկատվող տապի պատճառով թռիչքաձև աճում են բամբակի գները: Ամերիկացի ֆերմերները բամբակի ամենաքիչ բերքը հավաքել են 1868թ.-ից ի վեր:
«Փափուկ հումքի» թանկացումը կազդի հագուստից մինչև մանկական տակդիրներ՝ տարբեր ապրանքների գների վրա:
Սաուդյան Արաբիան այս տարի ավելի բարձր տնտեսական աճ կգրանցի, քան Միացյալ Նահանգները: Դրան կնպաստի նավթի գերպահանջված լինելու հանգամանքը:
Ռուսական ադամանդը՝ անցանկալի ապրանք: Ուկրաինական պատերազմի պատճառով արևմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ այդ երկրում արդյունահանվող ալմաստին: