
Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Արթուր Դավթյանը արծաթե մեդալակիր է:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր էր հավաքել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հանդես է եկել օղակների եզրափակչում և վաստակելով 14,766 միավոր՝ ելույթն ավարտել 4-րդ հորիզոնականում։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։




