ԿարևորՍպորտ

Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Գերմանական Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է չեմպիոն։

Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է զուգափայտեր վարժությունից։ Նա մասնակցել է նաև օղակների եզրափակչին, որտեղ զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

https://www.facebook.com/armgymfed/videos/2887181838253857

Հայաստանի հավաքականից Համլետ Մանուկյանը մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։ Նա երկու արծաթե մեդալ է նվաճել՝ նժույգ թափեր, օղակներ վարժություններից:

https://www.facebook.com/armgymfed/videos/740778653685975

Կարդացեք նաև

Back to top button