Հասարակություն

Այս տարվա ինն ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 38,2 տոկոսով

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հայրենակիցները նախընտրում են Ամանորը նշել թե’ Հայաստանում, թե’ ԼՂՀ- ում և թե’ արտերկրում:  Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման պետ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ տարեց տարի ավելանում է Ամանորը Հայաստանում դիմավորողների թիվը։ Թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը եւ ամառային, և ձմեռային ամիսներին աճել է: 
Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանն ավելացնում է, որ տարեց տարի զբոսաշրջիկների` այդ  թվում  նաև ԱՊՀ երկրներից, այցելությունները Ծաղկաձոր աճել են: Անցյալ տարվա տվյալներով` այստեղ իրենց հանգիստ են անցկացրել ԱՊՀ երկրներից ժամանած 1500 զբոսաշրջիկներ, իսկ այս տարվա ակնկալիքներն ավելի մեծ են։

Փոխքաղաքապետը հավաստիացնում է, որ ծաղկաձորյան հյուրանոցները ԱՊՀ երկրների հետ համեմատ մատչելի գներով ապահովում են սպասարկման բարձր որակ: Ամանորյա գնային քաղաքականությունը տարբերվում է: Եթե արտերկրյա հանգստավայրերը տուրիստներին առաջարկում են զեղչված փաթեթներ, ապա Հայաստանում գները հակառակը՝ պահանջարկից կախված բարձրանում են։ Ըստ փոխքաքաղապետի ամանորի օրերին հանգիստը արժե 130 հազարից մինչեւ 3 մլն դրամ։

2013 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների թիվը կազմել է  677 հազար 906, որն էլ 12.4 տոկոսով աճել  է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիմնական այցելուներն էլ Ռուսաստանից են, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից և ԱՄՆ-ից: Սակայն աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, վստահեցնում է ոլորտը համակարգողը: Աճում է ոչ միայն ներգնա զբոսաշրջությունը, այլ նաև արտագնան: Վիճակագրական տվյալներով` այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  զբոսաշրջիկների թիվն աճել է  38.2 տոկոսով: 

Back to top button