
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը, որտեղ կընտրվի նաև միության նոր նախագահ: Թեկնածուների թվում միության գործող նախագահ Կարեն Աղամյանն է, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը, Ռուբեն Այվազյանն ու Նիկոլ Աղաբաբյանը։ «Կարևոր չէ տաղանդավո՞ր է թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ լավ կազմակերպիչ լինի»,-անդրադառնալով նկարիչների միության նախագահի ընտրությանն այսօր ասել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը։
«Նկարիչների միության նախորդ համագումարին չեմ մասնակցել, բայց այժմ ցանկություն ունեմ մասնակցելու»,-ասում է քանդակագործ ֆոերդինանտ Առաքելյանը ՝ միաժամանակ չթաքցնելով, որ համագաումարից որևէ ակնկալիք չունի:
«Ստեղծագործական բոլոր միություններն էլ ստեղծվել են Ստալինի հրամանով: Ժամանակին դրանք պետական ինստիտուտի դեր էին կատարում: Այժմ դա չկա: Խորհրդային երկիրը քանդվեց, մոդելը փոխվեց, իսկ միությունները մնացին նույնը: Այդուհանդերձ՝ դա չի նշանակում, որ ստեղծագործական միություններ չպետք է լինեն, պարզապես մոդելը պիտի փոխվի»,- ասում է քանդակագործը։
Ստեղծագործական միությունների ղեկավարների երկարակեցության գաղտնիքը քանդակագործը պայմանավորում է գրողներին ու արվեստագետներին հատուկ փառասիրությամբ: «Բացի այդ՝ հարմարավետությանն են սովորում: Ի տարբերություն խորհրդային ժամանակների՝ այստեղ լուրջ ֆինանսներ չեն շրջանառվում, այս առումով գայթակղությունը բացառվում է: Այդուհանդերձ՝ ինչ որ բան, ըստ քանդակագործի, այնուամենայնիվ կա։
Արդյո՞ք թեժ կլինի նկարիչների միության առաջիկա համագումարը: «Դուք ուզում եք, որ այդպես լինի»,- լրագրողների հարցին ժպիտով արձագանքում է Ֆերդինանատ Առաքելյանը: Նրա համար կարևոր չէ՝ տաղաննդավո՞ր կլինի նոր նախագահը, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ լավ կազմակերչիչ լինի, ասում է:
Միության գործող նախագահ Կարեն Աղամյանին քանդակագործը դեմ չէ, լավ մարդ է, ասում է, պարզապես չի ցանկանում, որպեսզի նույն մարդը տարիներ շարունակ պաշտոնավարի։




