ԿարևորՀասարակություն

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։

Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։

65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։

Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։

2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ

  • Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
  • Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
  • Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն»,
  • Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
  • Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
  • Վայոց Ձորի մարզում՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
  • Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ
Back to top button