ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը պետք է հարգի իր իսկ ստանձնած միջազգային պատավորությունները. Փաշինյան

Ադրբեջանը պետք է հարգի իր իսկ ստանձնած միջազգային պատավորությունները՝ իր իսկ ստորագրած կետերը իրականացնելով։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իրադրության սրմանը։

Ըստ Փաշինյանի՝ այդ պարտավորություններն են․

  • Ընդունել Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը
  • Հարգել Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը
  • Հարգել Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ կապող կարևորագույն ինստիտուտն է

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նա պաշտոնապես հայտարարել է՝ Արցախում ՀՀ զինծառայող չկա։

Վարչապետը հայտնեց, որ չնայած այս պահին ակտիվ մարտեր չեն ընթանում, բայց օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ  խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն։

Ըստ նար՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

Կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։

Back to top button