ԿարևորՀասարակություն

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների հիշատակը

ՀՀ կառավարության նիստի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջություն է մաղթել վիրավոր զինծառայողներին։

https://www.facebook.com/armgovernment/videos/1249263949148616

Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button