ԿարևորՀասարակություն

«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան նոր կանոնավոր երթուղի գործարկելու ծրագրի մասին, հայտնում է Routesonline-ը։

Ծառայությունը Լառնակայից (LCA) դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան  կգործի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Թեև ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, բայց հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային:

«Cyprus Airways»-ը ներկայումս շահագործում է մեկ A319 և երկու A320 ինքնաթիռ, որով իրականացվում են թռիչքներ ինը ուղղությամբ՝ Աթենք, Սալոնիկ, Պրևեզա, Սկիաթոս, Ռոդոս, Սանտորինի, Հերակլիոն, Թել Ավիվ և Բեյրութ: Մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, ավիաընկերությունը սպասարկում էր Մոսկվայի Դոմոդեդովոն (DME) LCA-ից, սակայն դադարեցրել է երթուղին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:

Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ:

Կարդացեք նաև

Back to top button