ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍՆ-ի զգուշացումը տոմս չունեցողներին

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, անհատներին, խմբերի ղեկավարներին և այցելուներին հիշեցնում են, որ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Ամբերդ ամրոց», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Բջնի ամրոց», «Զորաց քարեր» արգելոց և արգելոց-թանգարաններ մուտքը տոմսերով է։

Հաճախակիացած փորձերը առանձին կազմակերպությունների, անհատների, խմբերի ղեկավարների կողմից անվճար մուտք գործելը վերը նշված մասնաճյուղեր, խստագույնս կանխվելու են, նման փորձ կատարած անբարեխիղճ տնտեսվարողների նկարները, անունները, հետայսու հանրայնացվելու են։

Հիշեցնում ենք որ տոմսային տնտեսությունը ապահովում է ֆինանսական միջոցներ, որոնք ներդրվում են ՀՀ տարածքում հաշվառված 25000 հուշարձանների, 16 արգելոց և արգելոց-թանգարանների ենթակառուցվածքների ստեղծման, զարգացման, պահպանության, հանրահռչակման ուսումնասիրության տարբեր ծրագրերում։

Back to top button