
Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհուրդը երեկ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած նիստում Երեւանն ընտրել է որպես ԵՈՒՄ 2015- ի գարնանային նստաշրջանը հյուրընկալող քաղաք։ ԵՈՒՄ- ը միավորում է 39 երկրների 47 ազգային ուսանողական միությունների, հայտնում են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայից։
Նստաշրջանի հյուրընկալման հայտ ներկայացրել են Հայաստանը ի դեմս ՀՈՒԱԱ- ի ու Իսրայելը՝ ի դեմս Իսրայելի ազգային ուսանողական միության։ Իսրայելի հայտը հիմնականում պաշտպանել են միջերկրածովյան տարածաշրջանի, Հայաստանինը՝ Կենտրոնական, Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրները։
Արդյունքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանն ստացել է 41, Իսրայելը՝ 26 ձայն։




