ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը «կապկի ծաղկի» թեստեր է փոխանցել Հայաստանին

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել  կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգերը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների գործընկերների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Back to top button