ԿարևորՀասարակություն

Արցախի Մարտունին և Գլենդելը կդառնան քույր քաղաքներ

Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը քաղաքային խորհուրդ է ներկայացրել բանաձեւ Արցախի Մարտունու հետ քույր քաղաքների կագավիճակ հաստատելու վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։

«Որպէս Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի եւ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի միջեւ: Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտօնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, եւ հուսով եմ, որ մինչեւ Հոկտեմբեր այն կհաստատվի»,-«Ասպարեզ»-ի հետ հարցազրույցում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը հատուկ նշանակութիւն ունի՝ հաշվի առնելով նաեւ, թէ ինչերի միջով է անցել եւ դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչութիւնը:

Նա ասել է, որ որպես քաղաքապետ, որոշել է Գլենդելի եւ Մարտունու միջեւ քույր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցույց կտա, որ մենք  նման հարաբերություն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնվում են Հայաստանի սահմաններում, բայց նաեւ՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի եւ նրանց ժառանգութեան մաս, անկասկած է այն փաստը որ Արցախը հայկական հող է, եւ Մարտունին հայկական քաղաք, որ ունեցել է, ունի, եւ պետք է ունենա հայ բնակչությունն: Քույր քաղաքների կարգավիճակի հաստատմամբ, Ամերիկայի ամենահայաշատ քաղաք Գլենդելը, հույսի մոմ կվառի Արցախում, Գլենդելում, եւ հուսով եմ նաեւ Հայաստանում՝ Մարտունու, որպես հայ քաղաք լինելու շարունակման»:

Արտաշես Քասախյանը հավաստիացնում է, որ քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաեւ գործնական քայլեր, մասնավորապես, կզարգացնեն հարաբերությունները երկու քաղաքների կրթօջախների միջեւ:

Կարդացեք նաև

Back to top button